Գլխավոր էջ Նորություններ Արցախում ծնունդների թիվն աճել է

Արցախում ծնունդների թիվն աճել է

183
0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի առաջին կիսամյակում ծնվել  է  792 երեխա ՝ 406 տղա, 386 աղջիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է  593 երեխա՝  270  տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով:Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստեփանակերտում 697 երեխա է ծնվել, առավելագույն ծնված երեխաների քանակ շրջաններից գրանցվել է Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝  29:

Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: Նշվում է, որ  6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով՝ 3  տղա, 3 աղջիկ:

Նշված ժամանակահատվածում Արցախի  Հանրապետությունից  ՀՀ բուժհաստատություններում ծնվել է 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունն առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝  414  տղա, 393  աղջիկ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ