Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․օնկոլոգիական բուժում հնարավոր է սկսել առանց ՀՏ հետազոտության

Մի՞ֆ, թե՞ իրականություն․օնկոլոգիական բուժում հնարավոր է սկսել առանց ՀՏ հետազոտության

1157
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը ռադիոլոգ Գայանե Սարգսյանն է։  Նրա հետ զրուցել ենք համակարգչային տոմոգրաֆիային (ԿՏ) առնչվող միֆերից մեկի մասին։
Միֆ — Օնկոլոգիական հիվանդության բուժում հնարավոր է սկսել առանց համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) հետազոտության։
Իրականություն — Այսօր համակարգչային տոմոգրաֆիան առանցքային դեր ունի ուռուցքաբանության ոլորտում։ Այն կարևոր է ինչպես հիվանդության ախտորոշման, այնպես էլ գոյացությունների տարբերակման հարցում։ Ցանկացած օնկոլոգիական հիվանդության բուժում սկսվում է հստակ ախտորոշումից և հիվանդության փուլի որոշումից (staging): Փաստ է, որ համակարգչային տոմոգրաֆիայի դերը շատ մեծ է, քանի որ այդ տվյալներն են որոշում գոյացության վիրահատելի և ոչ վիրահատելի լինելը, վիրահատությունից առաջ քիմիաթերապևտիկ բուժում իրականացնելն, ինչպես նաև առաջին իսկ փուլում վիրահատական միջամտություն իրականացնելը։ Միևնույն ժամանակ ՀՏ-ի դերը անփոխարինելի է հիվանդության բուժման ընթացքը գնահատելու հարցում։ Այսպես որոշակի սահմանված ժամկետներում օնկոլոգիա ունեցող պացիենտները քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման միջակայքերում անցնում են ՀՏ հետազոտություն, որպեսզի ռադիոլոգի կողմից գնահատվի բուժման արդյունքը և ըստ անհրաժեշտության օնկոլոգը կարող է փոխել բուժման տակտիկան։ Այս ամենից պարզ է դառնում, որ ՀՏ հետազոտությունն անփոխարինելի է օնկոլոգիական հիվանդությունների հարցում։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ