Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում աճում է

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում աճում է

153
0

Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աշխարհում աճում է արդեն 5 շաբաթ շարունակ, մահացության ցուցանիշը հարաբերականորեն կայուն է։ The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

Անցյալ շաբաթ աշխարհում հաստատվել է COVID-19-ի 5,7 միլիոն նոր դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 6 %-ի աճ գրանցելով։ Վերջին երկու շաբաթների ընթացքում կորոնավիրուսի դեպքերն աճել են 30 %-ով։ Մահվան դեպքերի թիվը գրեթե նույնն է եղել՝ 9800։

Այժմ ավելի տարածված են «Օմիկրոն» շտամի երկու ենթատեսակներ, որոնք չափազանց վարակիչ են. դրանք կարող են վարակել նախկինում պատվաստվածներին և առողջացածներին։

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ բազմաթիվ երկրներում COVID-19-ի հսկողության և թեստավորման մեղմացված միջոցառումները բարդացնում են վիրուսին հետևելու և դրա նոր, վտանգավոր տարբերակներն ի հայտ բերելու ջանքերը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ