Գլխավոր էջ Պաշտոնական Մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով 100, իսկ արդեն 2020 թվականին՝...

Մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով 100, իսկ արդեն 2020 թվականին՝ 200 բուժաշխատողի կատարելագործում

568
0

ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը Facebook-ի էջում գրում է.

« Նոր ձևաչափով վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը
ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի միջև Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում ստորագրված պայմանագրի համաձայն նոր ձևաչափով վերագործարկվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով բուժաշխատողների կատարելագործման դասընթացը:

Այսուհետ «ՄԻԱՎ վարակ» դասընթացն ունենալու է երեք օր տևողությամբ 3 թեմատիկ ցիկլ՝ «ՄԻԱՎ վարակի արդիական հարցեր» ավագ բուժաշխատողների համար, «ՄԻԱՎ վարակի վերաբերյալ լաբորատոր հետազոտություններ» կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետների և «ՄԻԱՎ վարակի հիմնահարցեր» միջին բուժաշխատողների համար: Առողջապահության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի համապատասխան հրամաններով հաստատվել են թեմատիկ ցիկլերի ծրագրերը և մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ տեսական և գործնական կրեդիտներ:

Դասընթացի ուսումնական բազան ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն է, որն ունի գիտաուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման տարիների փորձ, փորձառու դասախոսական կազմ, տեխնիկապես հագեցած ու կահավորված ուսումնական ռեսուրսային կենտրոն:
Առողջապահության ազգային ինստիտուտում 2010 թվականից ներդրված «ՄԻԱՎ վարակ» դասընթացի գիտական ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանն է:
Մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով 100, իսկ արդեն 2020 թվականին՝ 200 բուժաշխատողի կատարելագործում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ