Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ անգինան և վիրուսային նշիկաբորբը նույն հիվանդությունն են  

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ անգինան և վիրուսային նշիկաբորբը նույն հիվանդությունն են  

482
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է քիթ-կոկորդ-ականջաբան Նարինե Առուշանյանը։ Նրա հետ զրուցել ենք անգինա հիվանդությանն առնչվող միֆերից մեկի մասին։

 Միֆ —  Անգինան և վիրուսային նշիկաբորբը նույն հիվանդությունն են։

Իրականություն — Անգինան սուր նշիկաբորբն է, որն առաջանում է կոնկրետ ստրեպտոկոկից, իսկ այլ հարուցիչներից՝ սնկերից, մանրէներից, վիրուսներից առաջացած նշիկաբորբը՝ անգինա չենք կոչում։ Ու քանի որ դրանք տարբեր հիվանդություններ են՝ պարզ է դառնում, որ բուժման մոտեցումները կարող են լիովին տարբեր լինել։ Ստրեպտոկոկային տոնզիլիտը (նշիկաբորբը) բուժվում է հակաբիոտիկով: Լիարժեք բուժումը կարող է բերել առողջացման, իսկ թերի, ոչ պատշաճ բուժումը կամ բուժման բացակայություն՝ բազմաթիվ այլ ախտահարումների: Հասարակության մեջ կա միֆ, որ վիրուսից առաջացած նշիկաբորբերը պետք է անցնեն առանց բուժական միջամտության։ Իրականում, հիվանդությունն ունի իր ախտանշանները՝ այտուց և ցավ, որոնք բնականաբար պետք է բուժել՝ նախ և առաջ կանխելով քրոնիկ հիվանդությունների առաջացումը։ Հաճախ վիրուսային նշիկաբորբերի արհամարումը հղի է ծանր բարդություններով:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ