Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս վարվել փակ տիպի հաստատությունում կորոնավիրուսի վարակման դեպքում. հարց Թորոսյանին

Ինչպե՞ս վարվել փակ տիպի հաստատությունում կորոնավիրուսի վարակման դեպքում. հարց Թորոսյանին

727
0

Ինչպե՞ս վարվել փակ տիպի հաստատություններում կորոնավիրուսով վարակման դեպքի հայտնաբերման պարագայում: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցն ուղղվեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Նախարարը տեղեկացրեց, որ փակ տիպի հաստատություններում, այդ թվում՝ ՔԿՀ-ներում, որևէ մեկի մոտ դրական հաստատում չկա, իսկ մոտեցումը հոգեբուժարանների, ծերանոցների և այլ տիպի հաստատությունների համար հետևյալն է. եթե հայտնաբերվել է որևէ դեպք, որ չունի սիմպտոմներ, իրենք առաջարկում են պատրաստել մեկուսացված վայրեր՝ նրանց 14 օր պահելու, հետո առօրյան շարունակելու համար:

Միջին ծանրության և ծանր դեպքերը, ըստ նախարարի, պետք է գան համակարգ՝ հոսպիտալացման:

«Բոլոր նման տիպի հաստատություններն ու գերատեսչությունները ստացել են ռեկոմենդացիաները, բարեբախտաբար, դեռ կարիք չի եղել անելու, սակայն անհրաժեշտության դեպքում դա է ճիշտ: Դեպքերի աճին զուգընթաց ուղարկելու ենք տուն, դա լինելու է իրենց ինքնամեկուսացման տարբերակը»,- ասաց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ