Գլխավոր էջ Նորություններ «COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում»․ ԱՀԿ

«COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում»․ ԱՀԿ

262
0

Ինչպես հայտնում են, վերջին շրջանում նկատվում է կորոնավիրուսային համավարակի ակտիվացում։ Օրերս, Առողջապահության նախարարությունն էլ հանրությանը տեղեկացրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։ «Ըստ ԱՀԿ-ի՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով»,- այս մասին տեղեկանում ենք ՀՎԿԱԿ-ից։

Ըստ նույն հրապարակման հաղորդմամբ՝ խորհուրդ է տրվում առավել խոցելի բնակչությանը, այդ թվում բուժաշխատողներին և 60-ից բարձր տարիքի անձանց  պատվաստվել, քանի որ միլիոնավոր մարդիկ դեռևս պատվաստված չեն և գտնվում են հիվանդության ծանր ընթացքի և մահվան վտանգի տակ: Մասնագետները խորհուրդ են տալիս մեծահասակներին՝ ստանալ խթանիչ,բուստեր պատվաստում, կորոնավիրուսի վերջին տարբերակներից պաշտպանվելու համար:

Առողջապահության նախարարությունից էլ ասում են՝ համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ։ «COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը»։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ