Գլխավոր էջ Նորություններ Հավաքվել են քաղաքի շարժական նստարանները. Դիանա Գասպարյան

Հավաքվել են քաղաքի շարժական նստարանները. Դիանա Գասպարյան

470
0

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Որպես նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառում՝ այսօր ժամանակավորապես հավաքվել են քաղաքի կենտրանական հատվածներում տեղադրված շարժական նստարանները, որոնց վրա խմբերով նստելու սովորություն ունեն հատկապես մեր տարեց համաքաղաքացիները:

Եթե ձեր առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ լինի հեռացնել նաև ոչ շարժական նստարանները կամ ապամոնտաժել բակերի զրուցարանները (беседка), մենք կանենք դա, սակայն քաղաքի համար այս ծանր պահին կարելի է խուսափել մարդկային և ֆինանսական ռեսուրսներ խլող այդ գործընթացներից, եթե մնաք տանը և նույնը հորդորեք հատկապես ձեր ընտանիքի տարեց անդամներին:

Խնդրում եմ լինել գիտակից և օգնել մեզ. միայն այդպես հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը:

Արտակարգ դրությամբ սահմանած խիստ պայմանների ավարտից հետո նստարանները կրկին կտեղադրվեն նախկին վայրերում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ