Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ն հորդորում է կրճատել աղի օգտագործումը․ իսկ ու՞ր մնաց աղամանների արգելքը

ԱՆ-ն հորդորում է կրճատել աղի օգտագործումը․ իսկ ու՞ր մնաց աղամանների արգելքը

348
0

Ամիսներ առաջ, Առողջապահության նախարարությունից հայտնում էին նոր նախագծի մասին, այն է՝ հանրային սննդի օբյեկտներում արգելել սեղանների վրա աղաման դնելը: Սպառողը ցանկության դեպքում կարող էր պահանջել աղամանը, հակառակ դեպքում, եթե առանց սպառողի պահանջի սեղանին դրված լիներ, պատասխանատվություն կսահմաներ՝ 30 հազար դրամ տուգանք: Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, հետևելով հանրային սննդի կետերի աշխատանքին՝ կարելի էր նկատել, որ այնուամենայնիվ աղի և աղամանների հետ կապված սահմանափակումը կիրառվում էր, և հատուկենտ վայրեր կարելի էր հանդիպել, որտեղ սեղանների վրա աղամանը դրված էր սեղանին։

Վերջին շրջանում հակառակն է։ Հիմա դժվար թե կգտնվի մի հանրային վայր, որտեղ պահպանվում է աղամանների հետ կապված սահմանափակումը, թեպետ, որևէ որոշում կամ հրաման ԱՆ-ի կողմից չի եղել, որը թույլ էր տալիս արգելքի որոշումը շրջանցել։

Օրերս, ԱՆ-ն հրապարակում արեց արյան բարձր ճնշումը կարգավորելու մասին, նշելով, որ վերջինիս համար պետք է ընտրել հավասարակշռված սննդակարգ և ակտիվ ապրելակերպ․

նկարը՝ ԱՆ-ի ֆեյսբուքյան էջից

ԱՆ-ն հրապարակման մեջ ևս հիշատակել է աղի օգտագործման վնասակար լինելը, ասելով՝ «կրճատե՛ք աղի օգտագործումը»։ Այս անգամ աղի վնասակար լինելն ուղղված էր արյան բարձր ճնշմանը։ Ուստի, այնուամենայնիվ, աղի չարաշահումն էապես ազղդում է առողջության վրա, սակայն, վերոնշյալ որոշում-արգելքն էլ որևէ կերպ չէր կարող նվազեցնել աղի օգտագործումը, քանզի աղ օգտագործող մարդն այսպես, թե այնպես կօգտագործի։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ