Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ակնաբույժին պետք է դիմել միայն տեսողական խնդիրներ ունենալու դեպքում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ակնաբույժին պետք է դիմել միայն տեսողական խնդիրներ ունենալու դեպքում

417
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուրընկալվել է ակնաբույժ Թամարա Մկրտչյանը։ Նրա հետ զրուցել ենք ակնաբուժությանն առնչվող միֆերից մեկի մասին։

Միֆ – Ակնաբույժին պետք է դիմել միայն տեսողական խնդիրներ ունենալու դեպքում։

Իրականություն — Իրականում ակնաբույժի կոնսուլտացիան միայն տեսողություն ստուգելով չի սահմանափակվում: Ակնաբույժը ստուգում է նաև Ձեր աչքի ճնշումը, հետազոտում ակնահատակը, տեսադաշտը և այլն, որը հնարավորություն է տալիս հայտնաբերելու հիվանդությունների նախնական, սկսվող նշաններ: Ակնային շատ պաթոլոգիաներ զարգանում են շատ դանդաղ, թույլ չտալով պացիենտին արագ նկատել փոփոխությունը, սակայն միևնույն ժամանակ, այդ փոփոխությունները ուշ փուլում, երբ պացիենտը սկսում է գանգատ ունենալ, արդեն անդառնալի են: Օրինակ գալուկոմա ծանր և տարածված հիվանդության դեպքում, պացիենտը կարող է մինչև հիվանդության ուշ փուլեր ունենալ 100% տեսողություն և չունենալ ոչ մի գանգատ, այնինչ հիվանդությունը դանդաղ վնասում է ակնային նյարդաթելերը և վերջ ի վերջո կարող է բերել կուրության: Վախ ախտորոշումը այդ դեպքում կփրկեր պացիենտի տեսողությունը: Եվս մեկ կարևոր հանգամանք, ստուգելով ակնահատակը, ակնաբույժը կարող է հայտնաբերել մի շարք հիվանդություններ, որոնք տեսողության հետ կապ չունեն, դրանցից են՝ շաքարային դիաբետը, բարձր զարկերակային ճնշումը, ցրված սկլերոզը, ռևմատիկ հիվանդությունները և այլն: Այսպիսով, ակնաբույժի պրոֆիլակտիկ հետազոտությունը կարող է փրկել Ձեր տեսողությունը և օգնել հայտնաբերել համակարգային լուրջ հիվանդություններ: Խորհուրդ է տրվում անգամ գանգատներ չունենալու դեպքում, տարին 1-2 անգամ այցելել ակնաբույժին։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ