Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ երեխաների պորտի ճողվածքն առաջանում է լացի հետևանքով

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ երեխաների պորտի ճողվածքն առաջանում է լացի հետևանքով

499
0
Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում հյուընկալվել է մանկական վիրաբույժ Սամվել Մարտիկյանը։ Նրա հետ զրուցել ենք մանկական վիրաբուժությանն առնչվող միֆերից մեկի մասին։
Միֆ – Երեխաների պորտի ճողվածքն առաջանում է լացի հետևանքով։ Իրականություն – Երեխայի հետծննդյան շրջանում պորտի ապոնևրոտիկ օղի ուշ սերտաճման հետևանքով առաջանում է պորտի ճողվածք։ Ճողվածքապարկի արտահայտմանը նպաստում են տարբեր պատճառներով որովայնի խոռոչի ճնշման բարձրացումը։ Ճողվածքապարկի պարունակությունը որպես կանոն լինում է ճարպոնը կամ բարակ աղու գալարները։ Դեպքերի մեծ մասը՝ մինչև հինգ տարեկան ինքնուրույն անցնում են, պահպանվելու դեպքում հինգ տարեկանից բարձր երեխաների մոտ ցուցվում է վիրահատական բուժում։ Պորտի ճողվածքի վրա չի թույլատրվում դնել որևէ բան, կապել կամ սեղմել։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ