Գլխավոր էջ Գլխավոր Թղթային դեղատոմսերը կվերանա՞ն․ ո՞ր դեղերն են հասանելի էլեկտրոնային համակարգում

Թղթային դեղատոմսերը կվերանա՞ն․ ո՞ր դեղերն են հասանելի էլեկտրոնային համակարգում

587
0

Ինչպես հայտնել էինք, էլէկտրոնային դեղատոմսերի համակարգն արդեն ներդրվել է։ ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը MedMedia.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգը ներդրվել է, սակայն, քանի որ ամբողջ դեղատոմսերի ներդրումը մեծ ծավալ ունեցող բաժին է ՝ ընթանում է փուլային տարբերակով․ «Մենք ունենք տարբեր աղբյուրներից ստացվող դեղեր, կան դեղեր որոնք պետությունն է կենտրոնացված գնումներով ձեռք բերում ու բաժանում քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներին, կան դեղեր որոնք նույնպես պետական ֆինանսավորմամբ է, բայց փոխատուցմամբ են արվում արդեն պետպատվերով բուժվող հիվանդներին և այդպես շարունակ։ Այսինքն, ունենք խմբեր և տարբեր աղբյուրներից ձեռք բերվող դեղեր, մենք սկսել ենք կենտրոնացված գնումներով ձեռք բերված դեղերից։ Հիմա փորձարկում ենք , որպեսզի բոլոր խնդիրներն ի հայտ գան, հասկանանք,որ դեղատոմսն առանց խնդիրների աշխատում է, որպեսզի հետո հերթով կարողանանք ներդնել»,- մեզ հետ զրույցում նշեց Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավարը։

Ծաղկանուշ Սարգսյանի պնդմամբ, համակարգը տեխնիկապես պատրաստ է, բայց ներդրման համար բուժհաստատությունների վրա նման ծանրաբեռնվածություն չդնելու համար իրականացվում է փուլ առ փուլ։ «Հիմա առաջին փուլն է, որտեղ կենտրոնացված դեղերն են, բոլոր պոլիկլինիկաները ներգրավված են, իրենք իրենց մոտ վերահսկող պացիենտներին բոլոր դեղերը տրամադրում են արդեն էլոկտրոնային եղանակով, զուգահեռ, թղթայինը դեռ մնում է, որովհետև դեռ փորձարկման փուլում ենք»,- ընդգծեց ԱՆ ԱԱԻ Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ