Գլխավոր էջ Գլխավոր Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը

233
0

Գործարկվել են ծնողների համար նախատեսված BarevBalik.am հարթակն ու բջջային հավելվածը. Այա մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

BarevBalik.am առցանց հարթակն ու նույնանուն բջջային հավելվածն ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիներին ծնողների աջակցմանը:

🤝 Այն մշակվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։

Նպատակն է թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։

🖇️«Շատ կարևոր է, որ վերջապես հնարավորություն ունենք նախկին հատվածային լուծումների փոխարեն մեկ հարթակում տրամադրել ներկա ու ապագա ծնողներին անհրաժեշտ ճշգրիտ և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված տեղեկատվությունը։ Սա ձեռքբերում է, թե՛ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի արդիականացման գործընթացի խթանման և թե՛ երկրի առջև դրված ռազմավարական նշանակության թիրախներին հասնելու տեսանկյունից»,- պաշտոնական գործարկման միջոցառմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

BarevBalik.am-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:

Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են.

☑️Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար

☑️Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում

☑️Երեխայի աճի պատմություն

☑️Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ

☑️Ծննդաբերական կծկումների հաշվիչ

☑️Դաշտանային ցիկլի հաշվիչ

☑️Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն

📱BarevBalik.am հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում, ապահովվում է նաև անձնական տվյալների պաշտպանությունը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ