Գլխավոր էջ Գլխավոր Իսպանիան կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով

Իսպանիան կանեփի օգտագործումը բժշկական նպատակներով

196
0

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը կանեփի բժշկական կիրառումն ընդլայնելու կոչ է անում, ինչը ճանապարհ է բացում առաջիկա վեց ամսվա ընթացքում  այն դեղատներում վաճառելու համար, հայտնում է Medical Xpress-ը։

Այժմ Իսպանիան թույլ է տալիս միայն կանեփի ածանցյալներ պարունակող երկու պատրաստուկների գտագործումը հիվանդանոցներում՝ մեկը ցրված սկլերոզի հետ կապված մկանային կոշտության, իսկ մյուսը՝ էպիլեպտիկ նոպաների բուժման համար:

Խորհրդարանական առողջապահական հանձնաժողովի կողմից հաստատված տեքստը կոչ է անում առողջապահական մարմիններին թույլատրել «կանեփի քաղվածքներ կամ ստանդարտացված պատրաստուկներ վաճառել դեղատներում, որոնք այժմ վաճառքի համար թույլատրված չեն»:

Այն նաեւ կոչ է անում ավելի շատ հետազոտություններ կատարել բժշկական կանեփի վերաբերյալ:

Ընդ որում, երկրում ոչ բժշկական նպատակներով կանեփի վաճառքն ու օգտագործումն արգելված կմնա։

Աշխարհի մոտ 50 երկիր թույլ է տալիս կանաբինոիդների օգտագործումը տարբեր հիվանդությունների բուժման համար՝ քիմիոթերապիայի, էնդոմետրիոզի կամ պալիատիվ խնամքի կողմնակի ազդեցություններից սկսած:

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ