Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն. hղի կանանց ատամները բուժել չի կարելի

Մի՞ֆ, թե՞ իրականություն. hղի կանանց ատամները բուժել չի կարելի

636
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքի հյուրը ատամնաբույժ Շուշան Հասրաթյանն է։ Նրա հետ զրուցել ենք հղիության ընթացքում ատամների խնամքին վերաբերող միֆերից մեկի մասին։

Միֆ – Հղի կանանց ատամները բուժել չի կարելի։

Իրականություն – Ատամների խնամքը պետք է սկսել մինչև հղիությունը, նախքան բեղմնավորումը, որն էլ կկրճատի հղիության ընթացքում ատամնացավերի հաճախականությունը։ Ամենակարևորը՝ պարտադիր պետք է բուժող բժշկին զգուշացնել հղիության մասին։ Հղի կինը պատշաճ պետք է հետևի բերանի խոռոչի հիգիենային։ Այդ ընթացքում հղիները նշում են, որ խոզանակով ատամները մաքրելու ընթացքում նկատվում է արյունահոսություն։ Դա նորմալ է, քանի որ հղիության ընթացքում ատամները կարող են զգայուն դառնալ։ Այս պարագայում անհրաժեշտ է մանրակրկիտ խնամք՝ ատամների մաքրում, որը կարևոր է լնդերի առողջության համար։ Եթե կա ատամնացավ կամ այտուց անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին, չպետք է հետաձգել, քանի որ այն կնպաստի բարդությունների զարգացմանը։ Հղիները չպետք է վախենան ատամնաբույժի մոտ այցելել։ ժամանակակից դեղամիջոցները թույլ են տալիս անցավ և անվնաս միջամտություն, ինչպես նաև նոր սերնդի ռետգեն սարքերի ճառագայթման քիչ աստիճանը չի վնասի ո´չ հղներին, ո´չ էլ ապագա փոքրիկին։ Ատամնաբույժի մոտ այցելելուց առաջ այդ մասին պետք է տեղեկացնել մանկաբարձ-գինեկոլոգին, ով վարում է հղիությունը, բայց չենք մոռանում՝ հղիության ընթացքում չենք իրականացնում բարդ կոնստրուկցիաների տեղադրում՝ իմպլանտներ, պրոթեզներ, մասնակի շարժական պրոթեզներ, կամուրջներ, շապիկներ, ինչպես նաև չենք իրականացնում քիմիական սպիտակեցում։ Միայն կատարում ենք այն պրոցեսները, որը անհրաժեշտ է և հետագա հղիությունից հետո նոր կարելի է իրականացնել մնացած պրոցեսները։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ