Գլխավոր էջ Նորություններ COVID-19֊ի պայմաններում բացակայել է սոմատիկ հիվանդությունների կանխարգելման միասնական կարգավորումը

COVID-19֊ի պայմաններում բացակայել է սոմատիկ հիվանդությունների կանխարգելման միասնական կարգավորումը

156
0

Հոգեբուժական հաստատությունների դիտորդական խումբը գրառում է կատարել.

 

2021 թ․ հունվար-հունիս ամիսներին Խումբն իրականացրել է Հայաստանի հոգեբուժական հաստատություններում սոմատիկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վիճակի գնահատում COVID-19 պայմաններում։

Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ բացակայում է սոմատիկ հիվանդությունների կանխարգելման միասնական կարգավորումը։ Թեև բոլոր հոգեբուժական հաստատություններում իրականացվում են բժշկական հետազոտություններ, այնուհանդերձ դրանց ցանկը, ծավալները, պարբերականությունը տարբեր է և պայմանավորված է հաստատության հնարավորություններով և ռեսուրսներով։

Բացակայում է միասնական կարգավորումը նաև բուժում և խնամք ստացող անձանց ընթացիկ և սքրինինգային հետազոտությունների հարցում։ Այսինքն, գնահատված և հստակեցված չէ սոմատիկ հիվանդությունների համար ինչպես անհրաժեշտ նվազագույն բժշկական հետազոտությունների ցանկը, այնպես էլ դրանց պարբերականությունը, որոնց հիման վրա պետք է մշակվեն համապատասխան չափորոշիչները։

Սահմանված չէ նաև պարտադիր հետազոտությունների ցանկը, որին համապատասխան կա՛մ պետք է հաստատություններն ապահովվեն սարքավորումներով և մասնագետներով, կա՛մ այդ ծառայությունը պատվիրակելու համար համապատասխան պայմաններ երաշխավորվեն։ Զեկույցն առավել մանրամասն տե՛ս`

https://hcav.am/wp-content/uploads/2021/10/Report_Somatic-health-care-in-psychiatric-hospitals_final_ARM.pdf

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ