Գլխավոր էջ Գլխավոր Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ապացույցը ոչնչացվել է ոստիկանության աշխատակիցների կողմից․ փաստաբան

217
0

Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից։ Այս մասին երեկ՝ հունիսի 27-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Թյուրիմացությունից խուսափելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Սոնա Մնացականյանի վրաերթի վերաբերյալ քրեական գործով անձանց արարքների քրեաիրավական գնահատման համար կարեւոր նշանակություն ունեցող ապացույցը ոչնչացվել կամ շարքից հանվել է ոչ թե վարույթն իրականացնող՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի, այլ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում այն քննիչին չի տրամադրվել։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու անհրաժեշտությունն ընդգծել է նաեւ հսկող դատախազը»,- գրել է փաստաբանը։

 

Աղբյուրը` Armdaly.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ