Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ՔՈՎԻԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․մահվան դեպքերի ու պատվաստանյութերի կիզակետում

ՔՈՎԻԴԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ․մահվան դեպքերի ու պատվաստանյութերի կիզակետում

297
0

COVID-19-ից հիվանդացության և մահացության մակարդակն աշխարհում նվազում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, այս մասին տեղեկանում ենք FINMARKET.RU-ից։ Թվերը հուսադրող են նաև Հայաստանում։ Լինում են օրեր, երբ ընդհանրապես մահ չի գրանցվում։ Բայց այս ամենի ֆոնին ՀՀ ԱՆ-ն հորդորում է չկորցնել զգոնությունը և չդադարեցնել պատվաստման գործընթացը։ Նշենք, որ նախորդ շաբաթ պատվաստման առաջին դեղաչափ է ստացել 1454 հոգի, ընդհանուր, առաջին դեղաչափը ստացել է 1134399 հոգի։Հայաստանում հունիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք:Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, ցավալիորեն կրկին ունենք մահ․ կորոնավիրուսից մահացել է մեկ մարդ։

Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 780 թեստավորում: Թվում է՝ իրավիճակը հանդարտ է, բայց ինչպես ԱՀԿ-ն է կանխատեսում, օգոստոսին կամ սեպտեմբերին հավանական է կորոնավիրուսի նոր ալիքը, որին պատրաստվել է հարկավոր։

«Պետք չէ կորցնել զգոնությունը, պետք է շարունակել պատվաստումային գործընթացը: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է խոցելի խմբերի ներկայացուցիչներին, 65 տարին լրացած քաղաքացիներին: Պետք չէ մոռանալ` պատվաստումը հոգատարություն է, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք ճիշտ դիմակայել նոր ալիքներին»,-գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բայց  ԱՀԿ ղեկավարը պնդել է բոլորովին հակառակը, ըստ նրա՝  Covid-ի համաճարակը հեռու է ավարտվելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի գնահատականներով կրոնավիրուսի փոխանցման մակարդակը շարունակում է բարձր մնալ՝ մեծ թվով երկրներում պատվաստումների ցածր ծածկույթով պայմանավորված։

Գեբրեյեսուսը ԱՀԿ COVID-19 արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստում նա նշել է, թե կորոնավիրուսի փոխանցումը մնում է շատ բարձր, և պատվաստումների ծածկույթը ցածր է շատ երկրներում։ Նշենք, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհի շատ երկրներում, որտեղ քովիդ 19-ի պատկերը ահագնացնող էր, արդեն իսկ հանել են սահմանափակումները։ Հասկանալի պատճառներով եվրոպական շատ երկրներում հանել են երկիր մուտք գործելու որոշ սահմանափակումներ, քանի որ մոտենում է տուրիստական շրջանը և փաստացի արդեն երկու տարի շատ երկրներում տնտեսությունը կաթվածահար է ու հարկավոր է անցում կատարել նախկին կյանքին։Սակայն սահմանափակումների մեղմացումը, ըստ Գեբրեյեսուսի, թուլացրել է վերահսկողությունը․

Նշենք, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի հետ կապված սահմանփակումները հանված են։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ