Գլխավոր էջ Նորություններ Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը

Համալեյի կենտրոնում պատմել են՝ որտեղից է հայտնվել կապիկի ծաղիկը

254
0

Կապիկի ծաղիկը  Եվրոպա են բերել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ճանապարհորդները։  «Говорит Москва» ռադիոկայանի հետ զրույցում ասել Համալեյի անվան կենտրոնի պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը։

Նրա խոսքով, Աֆրիկա կատարած ուղևորության ժամանակ նրանք կարող էին Նիգերիայում երեկույթների ժամանակ սեռական հարաբերություններ ունենալ, որտեղ էլ կարող էին վարակվել:

«Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող ճանապարհորդները Նիգերիայում խնջույքների ժամանակ սեռական հարաբերություններ են ունեցել, որտեղ նրանք վարակվել են: Կապիկի ծաղիկը տարածված է Աֆրիկյան մայրցամաքի արևմտյան մասում»,- ասել է նա։

News.ru-ի հաղորդմամբ, վարակաբան Եվգենի Տիմակովը նշել է, որ կապիկի ծաղիկը չի կարելի համարել համավարակ, քանի որ ներկայումս քիչ են վարակման դեպքերը։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային ցանցը կոչ էր արել հայտարարել կապիկի ծաղիկի համավարակ: Մասնագետը կարծում են, որ վիրուսը համաշխարհային մասշտաբով վտանգ չի սպառնում։

 

Աղբյուր` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ