Գլխավոր էջ Նորություններ Ի՞նչ դեր է խաղում արյան խումբը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հարցում

Ի՞նչ դեր է խաղում արյան խումբը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հարցում

161
0

Առողջապահության մարմինները, որոնք կանգնել են քաղցկեղի բուժման լուրջ խնդիրների առջեւ, մշտապես կոչ են անում բնակչությանը խուսափել ռիսկի գործոններից։ Սակայն ռիսկի բոլոր գործոնները չէ, որ կարելի է կանխել։ Վաղ հետազոտությունների ընթացքում գիտնականները հայտնաբերել են կապ արյան որոշակի խմբի եւ ենթաստամոքսային գեղձի առաջացման ռիսկի միջեւ, գրել է Express-ը։

Քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ չարորակ բջիջները ձեռք են բերում բազմանալու հատկություն, ինչը հանգեցնում է ուռուցքների աճի։ Եթե դրանց աճը չկանգնեցվի, դրանք կշարունակեն ներխուժել այլ հյուսվածքներ, ուստի վաղ բուժումը սովորաբար լավ արդյունք է տալիս։ Քաղցկեղի առաջացումը կարող է կապված լինել մի քանի գործոնների հետ, բայց ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը առաջին անբարենպաստ գործոններն են։ Արյան որոշակի խմբի առկայությունը նույնպես, ըստ որոշ հետազոտությունների, կարող է 72 տոկոսով մեծացնել հիվանդության հավանականությունը։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն առաջանում է այն ժամանակ, երբ չարորակ բջիջները սկսում են աճել ենթաստամոքսային գեղձի ներսում։ Դա այն օրգանն է, որը պատասխանատու է մարսողական հեղուկների արտադրման համար։

Դեպքերի ոչ մեծ մասում քաղցկեղն ախտահարում է ենթաստամոքսային գեղձի այն մասը, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը։

Առաջին հետազոտություններից մեկում, որը հրապարակվել է Քաղցկեղի ազգային ինստիտուտի ամսագրում, գիտնականները հայտնաբերել են, որ ավելի հավանական է, որ A, B կամ AB խմբի արյուն ունեցող մարդիկ հիվանդանան այդ հիվանդությամբ, քան O խմբի։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արյան 0 խումբ ունեցող մարդկանց համեմատ А խմբի արյուն ունեցողները 32 տոկոսով ավելի շատ են ենթակա հիվանդանալու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով։

Ավելին, АВ խմբի արյուն ունեցող մարդիկ 51 տոկոսով ավելի շատ են ենթակա հիվանդանալու, իսկ В խմբի մարդիկ՝ 72 տոկոսով։

Հետազոտության հեղինակները հաստատել են, որ ստացված արդյունքներն ապացուցում են, որ ուղիղ կապ գոյություն ունի արյան խմբի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման միջեւ։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ