Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը գերազանցել է 3200-ը

Աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը գերազանցել է 3200-ը

200
0

Աշխարհում կապկի ծաղիկ հիվանդության հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 3200-ը: Հիվանդության դեպքեր են արձանագրվել 48 երկրներում: Առ այսօր հայտնի է այս հիվանդությունից մահվան մեկ դեպքի մասին: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ադանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է RIA Novosti-ն:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ այն երկրներում, որտեղ հիվանդությունը հայտնաբերվել է վերջերս, վարակման դեպքերը նկատվում են հիմնականում հոմոսեքսուալ կապեր ունեցող տղամարդկանց շրջանում:

Նա նշել է, որ հիվանդից վարակի փոխանցումը ցանկացած այլ մարդու շարունակվում է, և, հավանաբար, թերագնահատվում: Դրա հետ կապված՝ ԱՀԿ ղեկավարը կոչ է արել ուսումնասիրել Նիգերիայում կապիկի ծաղկի փոխանցման մեծանիզմը, որտեղ վարակված կանանց մասնաբաժինը շատ ավելի մեծ է, քան այլ երկրներում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ