Գլխավոր էջ Գլխավոր Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծը

Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծը

221
0

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` Լենա Նանուշյանը կարևորել է համավարակի թուլացումից հետո համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակը հաղթահարելու հարցում առողջապահության նախարարության նախաձեռնած քայլերը և առաջընթացն ակնառու են:

Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի հիմնական առաջնահերթությունները` առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացում, առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարություն:

Քննարկվել են առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագծին, միջգերատեսչական համագործակցությանը, ֆինանսավորման աղբյուրներին և ժամկետներին վերաբերող հարցեր:

Լենա Նանուշյանն ընդգծել է, որ COVID-19-ի և պատերազմի ընթացքում առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ ձևավորված վստահության մթնոլորտը լավ հիմք է երկարաժամկետ և իրատեսական բարեփոխումների իրականացման համար:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության ոլորտում գործադրվող ջանքերին` կարևորելով կայունության և կանխատեսելիության գործոնները ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ