Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի Նաուրուի Հանրապետությունում կորոնավիրուս է հայտնաբերվել

Առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի Նաուրուի Հանրապետությունում կորոնավիրուս է հայտնաբերվել

256
0

Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրու կղզի պետությունում արձանագրվել է COVID-19-ի իր առաջին լուրջ բռնկումը։ Այս մասին հունիսի 21-ին հայտնել է Radio Rnz-ը։

Այս պահին դրական թեստ է հաստատվել 337 քաղաքացու մոտ։

Կառավարության տեղեկատվական գրասենյակի տնօրեն Ջոաննա Օլսոնն ասել է, որ սահմանին հայտնաբերվել է վարակի միայն 13 դեպք: Մարտի 31-ին ժամանած ճանապարհորդների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն թեստի արդյունքները ստացվել են ապրիլի 1-ին։ Զբոսաշրջիկները կարանտինում են եղել մինչև ապաքինվելը։

Այժմ կարանտինային հաստատություններում կա 261 մարդ՝ ներառյալ երեխաներն ու նրանց ծնողները, մյուսները ինքնամեկուսացված են տնային պայմաններում։

Նաուրուի բնակչության 98%-ն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Բնակչությանը կոչ է արվել կրել պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ և պահպանել առնվազն 1,5 մ հեռավորություն։

 

Աղբյուրը` Shantnews.am

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ