Գլխավոր էջ Գլխավոր Երկու զոհ, 5 վիրավոր, որից մեկը՝ ծայրահեղ ծանր․ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետքերով

Երկու զոհ, 5 վիրավոր, որից մեկը՝ ծայրահեղ ծանր․ մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետքերով

583
0

Հունիսի 19-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Ըստ համացանցում տարածված լուրերի, պատճառը քաղքական հարցերի շուրջ վեճն է։ Politik.am կայքի տեղեկություններով Արագածոտնի մարզում ՔՊ-ականների հարազատները կրակել են երիտասարդների վրա, քանի որ նրանք հայոհյել են Նիկոլ Փաշինյանին։ ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ (Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները) կալաշնիկով ինքնաձիգից կրակել են երիտասարդների վրա։ Դեպքը տեղի է ունեցել Ապարանի Նիգավան միջնահատվածում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են, մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ: Մինչ փորձաքրեագետի մասնակցությամբ քննիչները կատարում էին դեպքի վայրի զննություն, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից եվս մեկը մահացել է:

Medmedia.am-ի հետ զրույցում Արմենիա բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրենի տեղակալ Աշոտ Կուրղինյանը նշեց, որ այս պահին իրենց մոտ տուժած երկու քաղաքացի կա․

«Երկուսն էլ երիտասարդ են, մեկը՝ գլխի շրջանում վնասվածք ուներ, մյուսը՝ կրծքավանդակի։ Երկու պացիենտին էլ վիրահատել ենք, ցավոք գլխի շրջանում վնասվածք ստացած քաղաքացին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,-նշեց Կուրղինյանը։

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ