Գլխավոր էջ Նորություններ Կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը

Կասեցվել է հրուշակեղենի արտադրության առանձին գործառույթը

174
0

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում՝ ստուգում, են իրականացրել «Սիմաո» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում:

Տեսչական մարմնից հայտնում են, որ արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես` մաքուր և նորոգ չեն եղել ոչ միայն արտադրական սենքի պատերը, այլև սարքավորումները, գործիքները և դարակաշարերը:

«Սիմաո» ՍՊԸ արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

 

Աղբյուրը` Panorama.am

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ