Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չի բացառվում այս տարի COVID-19-ով համաճարակաբանական իրավիճակի բարդացում

Չի բացառվում այս տարի COVID-19-ով համաճարակաբանական իրավիճակի բարդացում

356
0

Թվում է՝ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում գնում է մեղմացման, բայց արի ու տես, որ մասնագետները չեն շտապում ուրախացնել, ընհակառակը, այնպիսի կանխատեսումներ են անում, որոնք դժվար թե հուսադրող լինեն։ Չի բացառվում այս տարի COVID-19-ով համաճարակաբանական իրավիճակի բարդացում, սակայն ժամանակը դժվար է կանխատեսել։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը, փոխանցում է Novostink.net-ը։

«Հաշվի առնելով, որ մեծ թվով մարդիկ չեն հանդիպել վիրուսին (COVID-19 — IF) ոչ պատվաստումներով, ոչ բնական ճանապարհով, կարելի է ակնկալել դեպքերի որոշակի աճ: Իսկ թե ե՞րբ դա տեղի ունենա, շատ դժվար է կանխատեսել», — ասել է Վույնովիչը:

Նա հավելել է, թե վիրուսն ինքնին փոխվում է և այն դեռ չի զբաղեցրել իր էկոլոգիական տեղը:

«Մենք տեսնում ենք, որ գալիս են վիրուսի նոր տարբերակներ, որոնցից մի քանիսը շատ ավելի վարակիչ են, բայց ավելի քիչ մահացություն են առաջացնում: Եվ այս գործընթացը դինամիկ հսկողության կարիք ունի»,- ընդգծել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։

Նա նաև հայտարարել է, որ Sputnik V COVID-19 պատվաստանյութի ճանաչման գործընթացը չի դադարել, և ԱՀԿ-ն շարունակում է բանակցությունները Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) հետ։

«Բանակցություններ են ընթանում RDIF-ի, բոլոր տեսչական վայրերի և ԱՀԿ վարչության միջև, պայմանավորվածություն կա ստուգումների ժամանակացույցի վերաբերյալ, հիմա դրա բովանդակությունը չեմ կարող բարձրաձայնել, քանի որ քննարկումները դեռ շարունակվում են, սպասում ենք ռուսական կողմից առաջարկների։ Բայց գործընթացը կանգ չի առել»,- ասել է Վուինովիչը։

Նա հիշեցրել է, որ մինչև 2021 թվականի հոկտեմբերի վերջը «RDIF-ը ստորագրել է բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ էին պատվաստանյութերի ճանաչման գործընթացի ամբողջական իրականացման համար՝ EUL (Emergency Use Listing Procedure) համակարգի միջոցով:

Երկու բաղադրիչ Sputnik V պատվաստանյութը ներկայումս հաստատված է 4 միլիարդից ավելի բնակչությամբ 71 երկրներում օգտագործման համար: RDIF-ը հանդես է եկել որպես ներդրող դեղամիջոցի մշակման և արտադրության մեջ:

Ս․ Ա․

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ