Գլխավոր էջ Գլխավոր Ովքե՞ր կարող են լինել առողջության ապահովագրության շահառուները

Ովքե՞ր կարող են լինել առողջության ապահովագրության շահառուները

274
0

Ինչպես գիտենք ԱՆ-ն նախատեսում է ապահովագրական համակարգ ներդնել։ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը MedMedia.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջարկվող մոտեցմամբ՝ շահառուներ պետք է լինեն ՀՀ բոլոր քաղաքացիները, բայց դա ոչ միանգամից կարող է տեղի ունենալ՝ կապված հակաբյուջետային սահմանափակումներով, որովհետև բնակչության մի զգալի մասի ապահովագրական վճարները պետք է կատարվեն պետական բյուջեի միջոցներից՝ հաշմանդամներ, զինծառայողների ընտանիքի անդամներ, մինչև 18 տարեկան երեխաներ, 63 տարեկանից բարձր անձինք։

«Սա զգալի բեռ է, որ հակաբյուջետային սահմանափակումների պայմաններում միաժամանակ դժվար իրագործելի է։ Բայց մենք ակնկալում ենք որ միջինում 3-4 տարվա ընթացքում հնարավոր է անցում կատարել, իսկ մնացած բնակչությունն ովքեր ունեն որևէ եկամուտ՝ նրանք իրենց եկամուտից դրույքաչափին համապատան հատկացումների միջոցով կարող են մասնակցել այս համակարգին։ Առաջին հերթին պետական աշխատողները, նրանք ովքեր այսօր գտնվում են սոցիալական փաթեթի շրջանակներում, որոշակի առողջապահական բաղադրիչ կա, բայց միևոնւյն է ամբողջական ծախսերը չի ծածկվում, այնտեղ միայն որոշակի ծառայություններ են, նրանք ևս կարող են ամբողջապես ընդգրկվել, պետության մասնակցությունն առողջապահական բաղադրիչը դառնա պետության սուբսիդավորում, իրենք էլ ինչ-որ չափով մասնակցեն և ստանան այդ ամբողջական փաթեթը»,- նշեց Սամվել Խարազյանը։

Խարազյանն ընդգծեց նաև, որ մասնավոր հիմնարկների աշխատողներին ևս ապահովագրությունը վերաբերում է , բայց նշված փուլային անցման դեպքում տարբեր մոտեցումեր կարող է կիրառվել։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ