Գլխավոր էջ Գլխավոր Ավանեսյանն այցելել է Կատարի «Համադ» հիվանդանոց

Ավանեսյանն այցելել է Կատարի «Համադ» հիվանդանոց

207
0

Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց:

Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում:Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից բուժծառայությունների մատուցման ուղղությամբ երկու երկների բժշկական կենտրոնները կհամագործակցեն: Նաև պայմաններ կստեղծվեն գիտահետազոտական և կլինիկական փորձարկումների ծրագրերում հայ մասնագետների ներգրավման, բուժանձնակազմի փորձի և գիտելիքի փոխանակման համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ