Գլխավոր էջ Գլխավոր Վանաձորի ինֆեկցիոնի աշխատակիցները վիրավորված են. Ո՞վ է հասցեատերը ԲԿՀ առաջնորդը, թե՞

Վանաձորի ինֆեկցիոնի աշխատակիցները վիրավորված են. Ո՞վ է հասցեատերը ԲԿՀ առաջնորդը, թե՞

1589
0

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակցուհի Գայանե Քալանթարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և հայտնել, որ «… Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը դեռևս անտեսված է… Շուրջ 10 օր  հերթապահող անձնակազմը տուն չի գնացել»: Գրառման մեջ աշխատակցուհին նշել է նաև Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Նունե Էվինյանին: Վերջինիս հետ MedMedia-ն հեռախոսազրույց ունեցավ, որի ընթացքում նա հայտնեց` նման իրավիճակ առկա չէ: Ավելին հավելեց, որ ընդամենը երեկ մարզպետարանից և Առողջապահության նախարարությունից ստացել են բժշկական դիմակներ, իսկ այսօր անհրաժեշտ մյուս պարագաները: Ասաց, որ եթե հրատապ որևէ բանի կարիք է լինում անմիջապես գնում են, իսկ Առողջապահության նախարարությունից էլ խոստացել են ֆինանսական փոխհատուցում:

Հարցին, թե արդյոք  հաստատված և մեկուսացված դեպքեր կան իրենց հիվանդանոցում, պատասխանեց, որ թվեր չի նշի, քանի որ ԱՆ լրատվականից զգուշացրել են, որ մամուլի հարցերին իրենք են պատասխանում` շեշտելով միայն, որ հաստատված դեպքեր կան, բուժում են ստանում, կան նաև մեկուսացվածներ:

Ընդանմենը մի քանի ժամ առաջ էլ մեկ այլ օգտատեր Գարիկ Ղուկասյան անունով իր ֆեյսբուքյան էջում նշել էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը և գրել, որ շնորհակալ է Գագիկ Ծառուկյանին՝ «Նորք» և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցներին 60 մլն դրամ տրամադրելու համար: Հետաքրքրական է, որ նույն գրառման մեջ նա խնդրում է ուշադրության արժանացնել նաև իրենց՝ օրերով տուն չգնացող բուժաշխատողներին:

« Խնդրում եմ խնդրանքս այլ կերպ չնկալել, բայց հարգելի պարոն Ծառուկյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը ևս աշխատում է արտակարգ ռեժիմով և մեր բուժաշխատողները օրերով տուն չեն գնում`վնասելով իրենց օգնում են բոլորիս։Ուստի խնդրում եմ հնարավորության դեպքում մեր քաջ բուժաշխատողներին ևս արժանացնել ուշադրության»:

Նույն ժամանակահատվածում ինֆեկցիոնի մեկ այլ աշխատակից Արմինե Պողոսյանը աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնում «Տրանսգազ» Վնաձորի ԳՇՄ տնօրեն Վաղինակ Բաղդասարյանին իրենց ցուցաբերած աջակցության, սատարելու համար:

Հարկ ենք համարում նշել, որ նույն օգտատերը կատարել է մեկ այլ գրառում, որը պակաս ուշագրավ չէ, քան մյուսները.

«Վիրավորական է, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը մարտի 18-ից վերածվել է կորոնավիրուսի հոսպիտալի և աշխատում է արտակարգ ռեժիմով, հաստատված հիվանդների և կոնտակտավորների հետ անտեսված «մեծն» բարերարների կողմից, չգիտես ինչու հնչում է միայն նորքի և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցների անունը, հետաքրքիր է որտեղից է հասրակության և պատկանմարմինների մեջ այս ապատեղեկատվությունը»,- գրել է նա:

Տնօրեն Էվինյանը կարծես, թե չհերքեց էլ, որ անհրաժեշտ պարագաների կարիք են ունենում, գնում են սեփական միջոցներով՝ հուսալով, որ նախարարությունը կփոխհատուցի: Տիկին Էվինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ դժվար և բարդ աշխատանք է, սակայն  պետք է ամեն ինչ անեն, որ իրավիճակը հաղթահարեն: Չնայած տնօրենի այն պնդմանը, թե ամեն բան հիվանդանոցում կարգին է, ու ոչնչի կարիք այս պահին չկա, այնուամենայնիվ աշխատակիցների կատարած գրառումներն ու հայտնած անհանգստությունը այլ բանի մասին են, կարծես թե վկայում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ