Գլխավոր էջ Նորություններ ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4,3 միլիոնի

ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4,3 միլիոնի

144
0

ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրն արձանագրել են տենդի ախտանիշներով 50 860 հիվանդ, ապրիլի վերջից նանց ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցել Է 4,3 միլիոնը: Հունիսի 9-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բարձր ջերմությամբ բնակիչների ընդհանուր թվից ապաքինվել Է մոտավորապես 4,21 միլիոն մարդ, եւս 93 հազարը բւժում Է անցնում: Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, ավելի վաղ մահերի թիվը կազմել Է 71:

Տենդով հիվանդների օրական աճը երկրորդ օրն անընդմեջ կազմում Է 60 հազարից պակաս: Ավելի վաղ Հարավային Կորեայի Yonhap գործակալությունը նշել Է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները տենդի ախտանիշներով հիվանդների վերաբերյալ վիճակագություն են վարում, ենթադրաբար, զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով:

Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին առաջին անգամ հայտնել Է մայիսի 12-ին: ԿԺԴՀ-ի բնակչության թիվը կազմում Է մոտավորապես 25 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ