Գլխավոր էջ Նորություններ Հայաստանն ավելացրել է օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված վիրահատությունների համար հատկացումները․ Ավանեսյան

Հայաստանն ավելացրել է օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված վիրահատությունների համար հատկացումները․ Ավանեսյան

177
0

Հայաստանն ավելացրել է օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված վիրահատությունների համար հատկացումները։ ԱՅս մասին ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Կառավարությունն այդ գործողությունները պետպատվերի ծրագրում ներառել է դեռ 2019 թվականին։

«Սակայն դրանց համար հաշվարկային բյուջեն կազմվել է մոտավորապես, քանի որ առանց շրջանառության պատմության բավական դժվար էր կանխատեսել դրանց ծավալները։ Հենց այս պատճառով էլ իրական ծախսերը գերազանցեցին կանխատեսվածը»,- պարզաբանեց նախարարը։

Բացի այդ, կորոնավիրուսի եւ արգելափակումների պատճառով այս գործողություններում արձանագրվել են ուշացումներ։ Արդյունքում դրանց մի մասը տեղափոխվեց 2021թվական։

«Ընդհանուր առմամբ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար ՀՀ առողջապահության նախարարությունը 2021 թվականին ծախսել է 17,3 միլիարդ դրամ կամ 14,8 տոկոսով ավելի, քան 2020 թվականին»,- ասաց Ավանեսյանը։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ