Գլխավոր էջ Նորություններ Ո՞ւմ է հակացուցված թարխունի համով գազավորված ըմպելիքը

Ո՞ւմ է հակացուցված թարխունի համով գազավորված ըմպելիքը

362
0

Սննդաբան Ելենա Սոլոմատինան NEWS.ru-ին տված հարցազրույցում պատմել է, թե ում է հակացուցված թարխուն խմելը։ Մասնագետը հիշեցրել է, որ այն գազավորված ըմպելիք է եւ մեծ քանակությամբ շաքար է պարունակում:

Այսպիսով, գազավորումը գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, եւ շաքարի կլանումը շատ ավելի արագ է տեղի ունենում:

«Շաքարն ընդհանրապես այնտեղ բացարձակապես ոչ մի բանով չի զսպվում, հակառակը, արագանում է։ Ուստի մարդիկ, հատկապես՝ նրանք, ովք  ինսուլինակայունություն, նախադիաբետիկ վիճակ, շաքարախտ ունեն, չեն կարող այդպիսի ըմպելիք խմել։ Իսկ առողջ մարդուն շաքարային ըմպելիքի կանոնավոր օգտագործում սկզբունքորեն խորհուրդ չի տրվում։ Դա ապագայում կարող է առողջության համար բավականին տխուր հետեւանքների հանգեցնել»,- պարզաբանել է մասնագետը։

Սննդաբանի խոսքով՝ ավելորդ քաշ ունեցողները չպետք է թարխունի համով ըմպելիք խմեն, քանի որ շաքարների արագ ներծծումն ինսուլինի արագ արտազատում է առաջացնում, իսկ դա ավելորդ կիլոգրամների կուտակման է հանգեցնում։ Սոլոմատինան ընդգծել է, որ ներկանյութերով եւ բուրավետիչներով ըմպելիքները վնասակար են օրգանիզմի համար՝ ոչ օգտակար քիմիական նյութերի առկայության պատճառով եւ կարող են ալերգիկ ռեակցիաներ, լյարդի եւ երիկամների հետ կապված խնդիրներ առաջացնել:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ