Գլխավոր էջ Նորություններ Բժիշկները երեխայի ստամոքսում զարգացող սաղմ են հայտնաբերել

Բժիշկները երեխայի ստամոքսում զարգացող սաղմ են հայտնաբերել

199
0

Հնդկաստանի Բիհար նահանգի Մոթիհարի քաղաքում բժշկական անոմալիա է գրանցվել. բժիշկները 40 օրական երեխայի ստամոքսում զարգացող սաղմ են հայտնաբերել, գրում է Medical Dialogues-ը։

Ռահմանիա բժշկական կենտրոնից բժիշկ Թաբրեզ Ազիզը փոքրիկ հիվանդի որովայնի տոմոգրաֆիա է իրականացրել` որովայնի ուռչելու եւ միզուղիների ֆունկցիայի խանգարման պատճառը պարզելու համար եւ ցնցվել է տեսածից:

Բժիշկները պարզել են, որ երեխայի ստամոքսում մեկ այլ պտուղ է զարգանում:

Բժիշկ Ազիզը բացատրել է, որ այս երեւույթը բժշկության լեզվով կոչվում է Fetus in fetu կամ սաղմը սաղմի մեջ։ Դա անոմալիա է, երբ հյուսվածքի զանգված կա, որը նման է պտղի, որը ձեւավորվում է մեկ այլ պտղի մարմնի ներսում: Նրա խոսքով՝ այդպիսի անոմալիաներ լինում են 500 հազար ծնունդից մեկ անգամ։

Նա հավելել է, որ երեխային վիրահատել են, նա առողջ է եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ