Գլխավոր էջ Uncategorized Կապիկի ծաղիկն արդյո՞ք համավարակի կվերածվի․ ի՞նչ են հայտնում մասնագետները

Կապիկի ծաղիկն արդյո՞ք համավարակի կվերածվի․ ի՞նչ են հայտնում մասնագետները

371
0

Վերջին շրջանում աշխարհի շատ երկրներում շրջանառվում է կապիկի ծաղիկ հիվանդությունը։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը MedMedia.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կապիկի ծաղիկի հիվանդության դեպք գրանցված չէ․

«Այս պահին վստահաբար կասեմ, որ մենք չունենք դեպքեր գրանցված և կտեսնենք աշխարհում ինչպիսի՞ զարգացում կա, արդյո՞ք արագ կտարածվի և համավարակի կվերածվի, թե՞ ոչ, թեպետ հստակ չենք կարող ասել, որ դա համավարակի ներուժ կունենա՞, թե՞ ոչ։ Մենք սովորաբար համեմատում ենք կորոնավիրուսի հետ, սակայն կորոնավիրուսն այլ կարգի վիրուս է, այլ կառուցվածք ունի, արագ մուտացիայի է ենթարկվում , վարակելիությունը բավականին բարձր է, իսկ կապիկի ծաղիկի համար մենք դա չենք կարող ասել»,- ընդգծեց Գայանե Սահակյանը։

ՀՎԿԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն անդրադառնալով պատվաստումներին՝ նշեց, որ 1980-ականներից հետո այլևս բնական ծաղիկի դեմ պատվաստում չի կատարվել, և այդ մարդիկ մոտ 85% պաշտպանված են. «Կան հետազոտություններ, որոնք պնդում են որ բնական ծաղիկի դեմ պատվաստումը աշխատում է նաև կապիկի ծաղիկի դեպքում և այդ մարդիկ առնվազն 85% պաշտպանված են»:

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ