Գլխավոր էջ Գլխավոր «Պատվաստման ցուցանիշները բավարար չեն , որպեսզի հաջորդ ալիքի ժամանակ մենք կարողանանք պատշաճ...

«Պատվաստման ցուցանիշները բավարար չեն , որպեսզի հաջորդ ալիքի ժամանակ մենք կարողանանք պատշաճ ձևով դիմակայել»․ Գայանե Սահակյան

1084
0

Medmedia.am-ի զրուցակիցն է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։

Medmedia.am-Տիկի՛ն Սահակյան ինչպիսի՞ն է այս պահին Հայաստանում Քովիդ պատկերը, կա՞ նահանջ։

Գայանե Սահակյան-Այս պահին ՀՀ-ում համաճարակային իրավիճակը բարենպաստ է, կայուն համաճարակային պատկեր ունենք։ Համավարակի սկզբից մինչև այսօր ակտիվ դեպքերի թիվը ամենանվազագույն գրանցված ցուցանիշի վրա է։ Ցածր ցուցանիշ ունենք նաև հիվանդանոցային պայմաններում բուժում ստացողների և վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների թվի առումով։ Դրան զուգահեռ, շատ երկրներում քովիդ պատկերը դեռևս ակտիվ ֆոն ունի։ Օրինակ՝ Հյուսիսային Կորեայում և եվրոպական մի շարք երկրներում։ Ոչ ոք չի կարող ասել, թե համավարակը ավարտվե՞լ է մեր մոտ, թե՞ 6-րդ ալիք կունենանք։

Medmedia.am-Կանխատեսվու՞մ է նոր ալիք։

Գայանե Սահակյան-Իրականում ամեն բան կախված է թե ինչպիսի՞մուտացիա կլինի։ Աշնան պահով ԱՀԿ-ն կանխատեսում է, որ Քովիդ 19-ի լրացուցիչ ակտիվացում կլինի և Հայաստանը որպես աշխարհի մաս, հնարավոր է 6-րդ ալիքից չխուսափի։

Medmedia.am-Քովիդ 19-ի նվազման ֆոնին , որքանո՞վ է մեծ պատվաստումների պահանջարկը։

Գայանե Սահակյան- Կորոնավիրուսի նվազագույն թվով դեպքեր են արձանագրվում, բնակչությունն էլ հանգիստ վիճակում է և չեն շտապում բուստեր դեղաչափը ստանալ կամ այն անձինք ովքեր դեռ չեն հասցրել պատվաստվել՝ գնան ու պատվաստումները ստանան։ Պահանջարկը բավականին նվազել է, եթե նախկինում օրական մինչև 25-27 հազար պատվաստում էինք ունենում, ներկայում օրական՝ 1000 1200 դեղաչափ պատվաստում է լինում, իսկ առաջին դեղաչափը 200-250 պատվաստում։

Medmedia.am-Բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստվել։

Գայանե Սահակյան-Բավականին նվազել են պատվաստման թվերը։ Բուստեր դեղաչափը ամբողջ բնակչության 2․4 տոկոսից չի ուզում բարձրանալ, մեր բնակչության 50 տոկոսը առաջին դեղափաչ ունի, 45 տոկոսը ստացել է նաև երկրորդ դեղաչափը։ Այս ցուցանիշները բավարար չեն , որպեսզի հաճորդ ալիքի ժամանակ մենք կարողանանք պատշաճ ձևով դիմակայել։ Ռիսկի խմբերում,բավականին ցածր է պատվաստումների ցուցանիշը, օրինակ՝ 65 և ավելի բարձր անձանց շրջանում առաջին դեղաչափը ստացել է ընդամենը 43 տոկոսը, իսկ երկրորդ դեղաչափը՝ 40 տոկսը։ ՀՀ Առողջապահության նախարարությունը երբեք չի շեշտադրել, որ 50 տոկոս դեղաչափ ունեցող և 45 տոկոս երկրորդ դեղչափ ունեցող միջավայրում մենք բավարար չափով կոլեկտիվ իմունիտետ ունենք, հաշվի առնելով, որ վիրուսը անընդհատ մուտացիայի է ենթարկվում։

Զուցեց՝ Սյուզի Ասատրյանը

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ