Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ

Իրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներ

2108
0

Իրանի Պաստյորի ինստիտուտի ղեկավարը հայտնել է կապիկի ջրծաղկի թեստավորման փաթեթների պատրաստման մասին, գրում է ParsToday-ը։

Ռահիմ Սորուրին ասել է, որ «հաշվի առնելով տարբեր երկրներում կապիկի ծաղկի տարածվածությունը  և հնարավոր կասկածելի դեպքերի ժամանակին հայտնաբերման համար Իրանի մոլեկուլային ախտորոշիչ լաբորատոր ցանցի  պատրաստվածության  անհրաժեշտությունը, Իրանի Պաստյորի ինստիտուտը նախագծել է օրթոպաքս վիրուսի  թեստավորման նախնական փաթեթ և պատրաստ է այն մատակարարել  երկրի լաբորատոր ցանցի ընտրած լաբորատորիաներին»:

Կորոնավիրուսի համաճարակը բռնկվելուց  ի վեր Իրանի Պաստյորի ինստիտուտը  ստանձնել էր Covid-19  հիվանդության լաբորատոր ախտորոշման աշխատանքային խմբի կառավարման պատասխանատվությունը: Մշակելով հակահամաճարակային կանոններ և ուսուցանելով բժշկագիտական համալսարաններում, ինստիտուտը ստանձնեց  նաև Իրանում օգտագործվող ախտորոշման փաթեթների պատրաստման և վերահսկման պատասխանատվությունը:

Նշենք, որ վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում։

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն):

Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:

 

Աղբյուր` Panorama.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ