Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ արդյոք ձվարանների պոլիկիստոզը միշտ խոսում է խնդրի մասին

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ արդյոք ձվարանների պոլիկիստոզը միշտ խոսում է խնդրի մասին

1011
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է էնդոկրինոլոգ Քրիստինա Սարգսյանը։ Նրա հետ զրուցել ենք ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի մասին, որը կանանց և աղջիկների շրջանում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, ինչպես նաև հանդիսանում է անպտղության ամենատարածված էնդոկրին պատճառներից մեկը: Համարվում է, որ տասը կանանցից մեկը ունեն ձվարանի պոլիկիստոզի համախտանիշ, իսկ կեսից ավելին ախտորոշված չեն, քանի որ կարող են չունենալ որևէ ախտանշան։

Միֆ — Ամենատարածված շփոթմունքներից մեկն այն է, որ միայն ուլտրաձայնային հետազոտությամբ կարելի է հիվանդությունն ախտորոշել։

Իրականություն — Պատճառը անվանման մեջ է։ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի ախտանշաններից մեկը ձվարանների վրա առկա շատ ֆոլիկուլներ են, որը հայտնաբերվում է ուլտրաձայնային հետազոտությամբ։ Իրականում նման սոնոգրաֆիկ պատկեր կարող է հանդիպել առողջ կանանց և աղջիկների շրջանում և պարտադիր չէ, որ առկա լինի Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշը։ Բացի այդ չնայած պոլիկիստոզ անվանը, այն ոչ մի կապ չունի ձվարանի կիստաների հետ։ Ստացվում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ հայտանբերված պոլիկիստոզ ձվարանները բավարար չեն ախտորոշումը դնելու համար։ Կարևոր է նաև նշել, որ ուլտրաձայնային հետազոտությամբ նորմալ ձվարանների պատկերը չի կարող բացառել ախտորոշումը, քանզի հնարավոր է ունենալ ՁՊՀ խնդիրը, առանց պոլիկիստոզ ձվարանների։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ