Գլխավոր էջ Նորություններ Էլեկտրոնային առողջապահություն՝ առանց թղթաբանության․ ի՞նչ է սպասվում

Էլեկտրոնային առողջապահություն՝ առանց թղթաբանության․ ի՞նչ է սպասվում

4388
0

Ինչպես հայտնել էր Առողջապահության նախարարությունը` անցում է կատարվելու էլեկտրոնային դեղատոմսերի։ Թղթային դեղատոմսերը կփոխարինվեն էլեկտրոնային դեղատոմսերով, որոնք դուրս կգրվեն միայն «Արմեդ» առողջապահական տեղեկատվական համակարգում։

«Էլեկտրոնային առողջապահությունը թվային հարթակ է, որտեղ ընդգրկված է այսօրվա մեր բժշկական ամբողջ գործունեության տարբերակը, այսինքն, այն ամբողջ գործունեությունը, որը որ այսօր արվում է։ Ինչպես գիտեք, մեր բժշկության մեջ մեծ մասը թղթային է, մենք գնում ենք թվայնացման։ Հիմա էլեկտրոնային մատյաններն են ընդգրկված և մենք փուլ առ փուլ անցնում ենք մատյանների թվայնացմանը»,- այս մասին օրերս հայտնել էր ԱՆ փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ինչպես բազմիցս խոսվել է հակաբիոտիկների նշանակումն ու գնումը պետք է վերահսկվի։ ԱՆ փոխնախարարը ևս իր հարցազրույցում նշել է, որ էլեկտրոնային տարբերակի անցնելն այս մասով ևս իր դերն ու նշանակությունը կունենա։ Պետք է այս տարբերակով հակաբիոտիկների գնումն ու ընդունումը վերահսկել, քանզի շատերը այս կամ այն խնդրի դեպքում դեղատնից գնում էին հակաբիոտիկներ, սակայն վերջինիս ընդունումը պետք է լինի միմիայն բժշկի ցուցմամբ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ