Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մի՞թե միասեռական տղամարդիկ են կապիկի ջրծաղիկի տարածողները

Մի՞թե միասեռական տղամարդիկ են կապիկի ջրծաղիկի տարածողները

2146
0

Կորոնաթվերը ամբողջ աշխարհում կարծես նվազում են։ Ինչո՞վ է այն պայմանավորված, մի՞թե պատվաստումների քանակով․․․Չնայած հիվանդության նահանջելուն, ԱՀԿ ներկայացուցիչները հորդորում են զգոնությունը չկորցնել և շարունակել պատվաստման գործընթացը։ Քովիդ 19-ից դեռ չազատված աշխարհում մոլեգնում է մեկ ուրիշ հիվանդություն՝ կապիկի ջրծաղիկ անունով։

Ի՞նչ է այն

Կապիկի ծաղիկը մարդկությանը հայտնի է 1958 թվականից, այն հայտնաբերվել է Եվրոպա ներկրված կապիկների շրջանում, դա էլ հիմք է հանդիսացել անվանման համար: Սակայն հետագայում վիրուսը հայտնաբերվել է նաև կրծողների մոտ։ Հիվանդությոնը բնորոշ է Աֆրիկյան մայրցամաքին, ավելի կոնկրետ Կենտրոնական և Արեւմտյան հատվածին։ Մարդկանց շրջանում առաջին դեպքը գրանցվել է 1970 թվականին, այնուհետև՝ պարբերաբար եզակի դեպքեր և սահմանափակ բռնկումներ ևս լինում էին, վերջինը եղել է ոչ վաղ անցյալում՝ 2018 թվականին, Եվրոպայում՝ հիվանդության էնդեմիկ գոտիներից վերադարձած անձանց շրջանում։Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրը՝ մայիսի 24-ին, հայտարարել է, որ կապիկի ջրծաղիկը շարունակում է մնալ «զսպելի» և սահմանափակ՝ չնայած հաստատված դեպքերի թիվը, որոնք գրանցվել են այն երկրներից դուրս, որտեղ այն սովորաբար տարածվում է, մայիսի 7-ից ի վեր հասել է 131-ի:

Ու՞մ է այն սպառնում

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Ռոսամունդ Լյուիսը հայտարարել էր, թե դեպքերը, որոնց այժմ ականատես ենք, հիմնականում վերաբերում են ոչ թե բացառապես, այլ հիմնականում միասեռական տղամարդկանց մոտ։

«Մենք դեռ չգիտենք, թե արդյոք դա միայն սեռական ճանապարհով փոխանցվող վարակ է, թե ոչ: Ինչպես նկարագրվել է ավելի վաղ, այն փոխանցվում է մաշկի շփման միջոցով, որը առաջնային եղանակն է: Մենք դեռ չունենք տեղեկություն այն մասին, թե արդյոք այն փոխանցվում է, օրինակ, մարմնի հեղուկների միջոցով»,-ասել էր նա:

Լյուիսը նշել է, որ բռնկումը ստեղծել է «մտահոգիչ իրավիճակ»: Նա նաև հավելել է, որ «մարդիկ մնում են շատ ցածր ռիսկի տակ» և որ այն «զսպելի է»:

Հիշեցնենք, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Սլովենիա)։

Ս․ Ա․

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ