Գլխավոր էջ Նորություններ Հյուսիսային Կորեայում մեկ օրում գրանցվել է 105 հազարից ավելի տենդով հիվանդ

Հյուսիսային Կորեայում մեկ օրում գրանցվել է 105 հազարից ավելի տենդով հիվանդ

464
0

Հյուսիսային Կորեայում անցած մեկ օրում գրանցվել է ավելի քան 105 000 նոր հիվանդ՝ բարձր ջերմությամբ, ոչ մի մահ չի գրանցվել: Ընդհանուր առմամբ ավելի քան 3,17 միլիոն մարդ է հիվանդացել, հաղորդում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան, երկրում կորոնավիրուսի դեպքերի ի հայտ գալու պատճառով, ներդրել է «ամենաբարձր մակարդակի արտակարգ հակահամաճարակային համակարգ», Կիմ Չեն Ընի ցուցումով բոլոր քաղաքներում լոքդաուն է մտցվել։ Բայց ձեռնարկությունները, որոնք արտադրում են քաղաքացիների կյանքի համար անհրաժեշտ ապրանքներ, շարունակում են աշխատել։

Ապրիլի վերջից մինչև մայիսի 25-ը տենդով հիվանդների թիվը կազմում է ավելի քան 3,17 մլն, որից 2,98 մլն մարդ (91,4%) արդեն ապաքինվել է, իսկ 271 հազար մարդ դեռ բուժվում է։ Ճշգրիտ տվյալներ այն մասին, թե տենդով հիվանդների կոնկրետ որ մասն է հիվանդ COVID-19-ով, չեն հրապարակվում։

Վերջին երեք օրերին տենդից մահվան դեպքեր չեն գրանցվել, ընդհանուր զոհերի թիվը 68 է, մահացությունը՝ 0,002%։ Հաղորդվել է, որ դրանցից առնվազն մեկում անալիզը հայտնաբերել է omicron BA.2 կորոնավիրուսային շտամը։

Համաճարակի դեմ պայքարում ակտիվորեն օգնում է նաև Կորեայի ժողովրդական բանակը։ Փհենյանում բացվել են 50 նոր դեղատներ, ռազմական բժիշկները դեղորայք են մատակարարում նաև այլ բնակավայրերին, բուժումներ են կատարում տանը և դեղատներում, գործարաններում և ձեռնարկություններում, որտեղ անհրաժեշտ է շարունակել արտադրությունը։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ