Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ռևմատիկ հիվանդություններով տառապում են միայն մեծ տարիքում

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ռևմատիկ հիվանդություններով տառապում են միայն մեծ տարիքում

584
0

Մի՞ֆ, թե իրականություն շարքում հյուրընկալվել է ռադիոլոգ-ռևմատոլոգ Անահիտ Հունանյանը։ Նա անդրադարձել է տարածված այն միֆին, որ ռևմատիկ հիվանդություններով տառապում են միայն մեծ տարիքում։

Միֆ — Ռևմատիկ հիվանդություններով տառապում են միայն մեծ տարիքի մարդիկ։

Իրականություն —  Իրականում նման պնդումը կամ կարծիքը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, քանի որ  ռևմատիկ հիվանդություններով հիվանդանալու համար տարքը նշանակություն չունի։ Բոլոր տարիքներում էլ հնարավոր է հիվանդանալ, այսինքն՝ տարբերություն չկա և ռևմատիկ հիվանդություններով հնարավոր է հիվանդանալ փոքր, միջին կամ մեծ տարքում։ Օրինակ կան հիվանդություններ, որոնք հանդիպում են երիտասարդ տարիքում, մասնավորապես՝ վերարտադրողական տարիքում, բայց չի բացառվում, որ նույն հիվանդություններն ավելի մեծ տարիքում ի հայտ գան։ Կան նաև հիվանդություններ, որ պարզապես ավելի ուշ տարիքում են ի հայտ գալիս։

Երեխաների շրջանում տարածված է ռևմատիկ տենդը, իսկ ավելի ուշ տարիքում ռևմատոլոգը բախվում է ռևմատիզմի հետևանքներին։ Միջին տարիքում կանայք ավելի հաճախ հիվանդանում են ռևմատոիդ արթրիտով, համակարգային կարմիր գայլախտով, իսկ ուշ տարիքում ավելի հաճախ հանդիպում ենք հոդերի դեգեներատիվ փոփոխությունների, որոնցից է օստեոարթրիդ։

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ