Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ կգործեն

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ կգործեն

685
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խիստ սահմանափակումների մասին։ Ըստ նրա` այսուհետ բրիտանացիները պարտավոր են տանը մնալ՝ դուրս գալով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Փակ կլինեն մանկական խաղահրապարակները, սպորտային մարզահրապարակները, ինչպես նաև կրոնական հաստատությունները։ Չեղարկվում են բոլոր արարողությունները՝ հարսանիքները, կնունքները, բացառությամբ՝ հուղարկավորությունների, գրում է BBC-ն։

Թույլատրվում է տնից դուրս գալ միայն գնումների, ֆիզիկական վարժությունների (օրը մեկ և միայնակ կամ ընտանիքի անդամների հետ) համար, ըստ բժշկական ցուցումների և աշխատանքի գնալու համար, եթե դա կենսական անհրաժեշտության ոլորտում է։

Խանութները, բացառությամբ առաջին անհրաժշետության ապրանքներ վաճառողների, փակ կլինեն։ Արգելվում են բոլոր հանրային հավաքները՝ 2 մարդուց ոչ ավելի, եթե նրանք նույն ընտանիքի անդամներ չեն։

Ոստիկանությունը կտուգանի բոլոր նրանց, ովքեր չեն պահպանի այդ կանոնները, ինչպես նաև կպահանջի ցրվել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ