Գլխավոր էջ Նորություններ Գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը

Գրանցվել է Էբոլայից մահվան չորրորդ դեպքը

151
0

Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:

«Մայիսի 20-ին Էբոլա հիվանդությունից մահացել է 12-ամյա մի դեռահաս»,- հայտնել է ԱՀԿ ներկայացուցիչը:

2022 թվականին Կոնգոյում Էբոլայի վարակի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 2-րդ կեսին: Վարակված 31-ամյա տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ապրիլի 21-ին կնքել էր մահկանացուն: Նրա հետ բարեկամական կապի մեջ գտնվող կինը մահացել էր ապրիլի 26-ին: Դրանից վեց օր անց վարակից մահացել է 48-ամյա մի տղամարդ:

Կոնգոյի իշխանությունները սերտորեն մոնիտորինգի են ենթարկում ավելի քան 300 մարդու, ովքեր վարակակիրների հետ շփման մեջ են եղել:

 

Աղբյուրը` Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ