Գլխավոր էջ Նորություններ  «Ռոսպոտրեբնադզոր»-ում պատմել են, թե երբ կարող Է սկսվել COVID-19-ի նոր ալիքը

 «Ռոսպոտրեբնադզոր»-ում պատմել են, թե երբ կարող Է սկսվել COVID-19-ի նոր ալիքը

286
0

Կորոնավիրուսային ինֆեկցիան ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, ուստի համաճարակային գործընթացը կարող Է ակտիվանալ աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի կլինիկա-վերլուծական աշխատանքի հարցերով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:

«Այն բանի հետ կապված, որ COVID-19-ն ավելի ու ավելի շատ Է ձեռք բերում սեզոնային ինֆեկցիայի հատկանիշներ, SARS-CoV2-ի համաճարակային գործընթացը նույնպես կարող Է ակտիվանալ աշնանը»,-ասել Է Պշենիչնայան: Նա պարզաբանել Է, որ աշունը տարվա այն ժամանակն Է, երբ տեղի Է ունենում շնչուղիների բազմաթիվ ինֆեկցիաներով, այդ թվում՝ սեզոնային կորոնավիրուսներով հիվանդացության սեզոնային աճ:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ