Գլխավոր էջ Նորություններ ԿԺԴՀ-ում մեկ օրում տենդի ախտանիշներով եւս 263 հազար մարդ են հայտնաբել

ԿԺԴՀ-ում մեկ օրում տենդի ախտանիշներով եւս 263 հազար մարդ են հայտնաբել

300
0

ԿԺԴՀ-ի իշխանություններն անցյալ օրը տենդի ախտանիշներով առնվազն 263 370 մարդ են հայտնաբերել, ապրիլի վերջից այդ դեպքերի ընդհանուր թիվը կազմել Է ավելի քան 2,24 միլիոն՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին:

 

Մայիսի 20-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տենդով հիվանդների ընդհանուր թվից ապաքինվել Է 1,48 միլիոն բնակիչ, 754 հազարը բուժում Է անցնում:

 

Անցած օրը մահացել Է երկու մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը կազմում Է 65: Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանիշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբարման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Մայիսի 19-ին իշխանություններն արձանագրել են բարձր ջերմությամբ 262 270 դեպք եւ մեկ մահ: Ախտահարվածների օրական աճը կազմում Է առնվազն 300 հազար չորրորդ օրն անընդմեջ, Կիրակի օրը Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտնել Էին 392 հազար հիվանդների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ