Գլխավոր էջ Նորություններ Մի կողմից ազատ վաճառք, մյուս կողմից՝ արգե՞լք

Մի կողմից ազատ վաճառք, մյուս կողմից՝ արգե՞լք

3777
0

Շաբաթներ առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ մարտի 15-ից հանրային սննդի և՛ բաց, և՛ փակ հատվածներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Վերջինս քաղաքացիների․ հատկապես ծխող անձանց մոտ քննարկումների և քննադատությունների ալիք էր բարձրացրել։ Մի մասը կողմ էր՝ ասելով, որ այն կնպաստի ծխախոտի քիչ օգտագործմանը, որն էլ ունի առողջապահական կարևոր նշանակություն,մյուս մասն էլ գտնում էր, որ այն աշխատող տարբերակ չէ։

Ինչպես գիտենք, ՀՀ-ում ծխախոտի վաճառը լիովին օրինական է։ Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`18 տարին չլրացած անձանց, 18 տարին չլրացած անձանց կողմից և մի շարք այլ հանգամանքներում (հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ): Այսպիսով, սույն ապրանքի վաճառը և՛ վերահսկողության տակ է, և՛ օրենքի սահմաններում։

Իհարկե, միանշանակ, ողջունելի է, որ քայլեր ենք ձեռնարկում հանրային առողջության պահպանման և վնասակար սովորություններից մարդկանց զերծ պահելու համար, սակայն, եթե վերջինս վաճառքն օրինական է, այսինքն որևէ արգելք (բացի վերը նշված հոդվածում առկա կետերից), ըստ էության ՝ չկա, ապա ինչքանո՞վ է այս որոշում-սահմանափակումն իր դրական արդյունքը տալու։ Ծխող մարդն այսպես, թե այնպես կծխի, եթե ոչ հանրային սննդի կետերում, ապա վերջինից մի քանի մետր հեռու, ուստի սա գուցե դրական ազդեցություն ունենա միայն հանրային սննդի կետերում, սակայն այն դժվար է ընդունել որպես ծխելու դեմ պայքար, և ինչպես մասնագետներից շատերն են նշում՝ սա ավելի շատ արգելք է ծխողների, քան ծխելու դեմ։

Օֆելյա Պողոսյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ