Գլխավոր էջ Գլխավոր Մի՞ֆ, թե՞ իրականություն․ Տեսողության լազերային շտկման պետք է դիմել միայն երեխաներ...

Մի՞ֆ, թե՞ իրականություն․ Տեսողության լազերային շտկման պետք է դիմել միայն երեխաներ ունենալուց հետո

1064
0

Մի՞ֆ, թե՞ իրականություն շարքում այս անգամ հյուրընկալվել է ակնաբույժ Թամարա Մկրտչյանը։ Նրանից պարզել ենք, արդյոք տեսողության լազերային շտկման պետք է դիմել երեխաներ ունենալուց հետո։

Միֆ —  Տեսողության լազերային շտկման պետք է դիմել միայն երեխաներ ունենալուց հետո։

Իրականություն —  Արդեն երկար տարիներ է Հայաստանում կատարվում են և մեծ տարածում ունեն տեսողության շտկման լազերային մեթոդները, սակայն դրանց հետ կապված միֆերը շարունակում են ակտուալ մնալ: Աղջիկներին, ովքեր որոշել են շտկել տեսողությունը լազերային մեթոդով, վստահաբար գոնե մեկը, խորհուրդ է տվել դա անել միայն երեխաներ ունենալուց հետո: Այդ միֆը ծագում է ևս մեկ միֆից, ըստ որի տեսողությունը շատ հաճախ փոփոխվում է հղիության արդյունքում: Այնինչ տեսողության բոլոր ռեֆրակցիոն տատանումները հղիության ընթացքում, ժամանակավոր են և կապված հորմոնալ փոփոխությունների հետ: Հետևաբար էքսիմեր լազերի կարելի է դիմել նաև հղիությունից առաջ և ոչ թե սպասել երեխաներ ունենալուն, կորցնելով առանց ակնոցների բարձր տեսողության հարմարավետ տարիներ: Հիմնական որոշիչ գործոնը վիրահատությանը պատրաստ լինելու համար՝ 1 տարի շարունակ տեսողության ստաբիլ վիճակն է: Կարևոր եմ համարում նշել, որ հղիության և կերակրման շրջանում, էքսիմեր լազերային միջամտությունները հակացուցված են, հենց վերոնշյալ ժամանակավոր փոփոխությունների պատճառով, որոնք կարող են միջամտության սխալ հաշվարկների պատճառ դառնալ:

Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ