Գլխավոր էջ Նորություններ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը տեղափոխում են «Աստղիկ» ԲԿ

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը տեղափոխում են «Աստղիկ» ԲԿ

401
0

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին այս պահին տեղափոխում են «Աստղիկ» ԲԿ, քանի որ վերջինս երկու շաբաթ առաջ տարել էր րտի վիրահատություն, 5 հատ ստենդ է տեղադրված եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վահան հովհաննիսյանը: Նա հավելեց, որ Գարիկ Գալեյանն ի վիճակի չէ որեւէ բան փոխանցելու, որովհետեւ շատ վատ վիճակում է, անգամ խոսելու ունակություն չունի. «Շտապօգնության բժիշկներն արձանագրեցին բարձր զարկերակային ճնշում,  սրտի վատ աշխատանք։, նաեւ ԷԷԿԳ արվեց: Հիմա վիճակը շատ վատ է»:

 

Ինչ վերաբերում է Գարիկ Գալեյանին առաջադրված մեղադրանքին, նա ասաց. «Այստեղ իրավաբանության հե զուգահեռներ բացարձակապես գոյություն չունեն: Այն մեղադրանքը, որ առաջադրված է աղերս չունի իրավաբանության հետ: Մեղադրանք է առաջադրվել անձին՝ համազգեստը քաշքշելով անձին ֆիզիկական ցավ պատճառելու համար: Մենք հիմա խնդրել ենք՝ քննիչը պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքշելով անձը ինչպե՞ս կարող է ֆիզիկական ցավ ստանալ եւ կոնկրետ մարմնի որ հատվածներում է այդ ֆիզիկական ցավը ստացել: Որեւէ պատասխան չենք ստացել: Քննչական գործողությունները դադարեցվեցին, քանի որ Գալեյանը տեղափոխվեց հիվանդանոց; Գալեյանը ձերբակալվել է  դատարան ներկայացվելու համար: Ենթադրելի է, որ կալանավորման միջնորդություն պետք է ներկայացվի դատարան: Այս պահին ես դիմում եմ ՀՀ դատախազությանը, քանի որ դատախազությունն ունի շանս ցույց տալու իր վճռականությունը, ցույց տալու, որ ինքը համաձայն չէ անօրինական գործընթացներին եւ հետ վերցնելու կալանավորման միջնորդությունը, եթե այդպիսին ներկայացվել է կամ ներկայացվելու է»,-ասաց փաստաբանը:

 

Նա հավելեց, որ ենթադրվում է, որ այս գործով կձերբակալվի եւս երկու անձ, քանի որ մեղադրանքի որոշմամբ արձանագրված է եւս երկու անձի անուն, որ խմբով կատարել են բռնի ինչ-որ գործողություններ. «Հիմա կփորձենք նաեւ  հասկանալ այդ անձանց դատավարական կարգավիճակը, կմասնակցենք նրանց հետ քննչական գործողությունենրի»:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ