Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Քովիդ շղթան կոտրվու՞մ է

Քովիդ շղթան կոտրվու՞մ է

1481
0

COVID-19-ից հիվանդացության և մահացության մակարդակն աշխարհում նվազում է արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, այս մասին տեղեկանում ենք FINMARKET.RU-ից։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության դեպքերը նվազել են 12%-ով, մահացությունը՝ 25%-ով, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում։

Մայիսի 2-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հարավարևելյան Ասիայի, Արևելյան Միջերկրական ծովի և Եվրոպայի երկրներում կորոնավիրուսի դեպքերը նվազել են համապատասխանաբար 29%, 28% և 26%: Դեպքերի թվի աճ է գրանցվել Ամերիկայում (14%-ով) և Աֆրիկայում (12%-ով)։ Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիվանդացությունը շատ չի փոխվել:

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ի մոտ 3,5 միլիոն դեպք։Կորոնավիրուսից մահացությունների թիվը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացառությամբ Աֆրիկայի և Ամերիկայի, որտեղ մահացությունն աճել է համապատասխանաբար 84%-ով և 3%-ով։ Մահացության ամենամեծ անկումը գրանցվել է Հարավարևելյան Ասիայում (70%-ով) և Խաղաղ օվկիանոսի արևմտյան տարածաշրջանում (32%)։

Ընդհանուր առմամբ, մեկ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցվել է COVID-19-ի հետևանքով առաջացած մոտ 12 հազար մահվան դեպք։

Համաճարակի ամբողջ ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի շուրջ 519 միլիոն դեպք և ավելի քան 6,2 միլիոն մահվան դեպք հիվանդության հետևանքներից։

Ի դեպ՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացան:

Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած ճանաչվեց հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը:

Ս․ Ասատրյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ