Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի հետեւանքով առաջացած շնչառական փոփոխությունները

Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի հետեւանքով առաջացած շնչառական փոփոխությունները

179
0

Կորոնավիրուսից ապաքինվելուց հետո որոշ պացիենտներ սկսում են ինչ-որ նոր բան նկատել իրենց օրգանիզմում։ Բավական հաճախ են շնչառության հետ կապված փոփոխությունները։ Օրինակ, մեկը, ով առանց խնդիրների բարձրացել է աստիճաններով, այժմ դժվարանում է: Հիվանդության նմանատիպ հետեւանքները կարող են անցնել առողջ ապրելակերպի պահպանման, ֆիզիկական եւ շնչառական վարժությունների կատարման դեպքում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի արտահաստիքային ավագ մասնագետ, թոքաբան Անդրեյ Բելեւսկին։

«Որոշ պացիենտների մոտ ապաքինումը ձգձգվում է եւ տեւում է մոտ մեկ տարի, իսկ երբեմն՝ ավելի երկար: Ճնշող մեծամասնությամբ բոլոր մնացորդային փոփոխությունները ի վերջո անցնում են, ֆիզիկական, շնչառական վարժություններ կատարելու եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի դեպքում»,- բացատրել է Բելեւսկին:

Նա նաեւ խորհուրդ է տվել չանտեսել քրոնիկ հազը եւ դրա պատճառները պարզել մասնագետից։ Նման ախտանիշի հետեւում, ըստ մասնագետի, ավելի լուրջ խնդիրներ կարող են թաքնված լինել։

 

Աղբյուրը` Med.news.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ